Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport հանրահայտ պարբերականը, ռուսական Մախաչկալայի "Անժին" հերթական անգամ դիմել է Միլանի "Ինտերին"` վերջինիս կամերունացի հարձակվող Սամուել Էտո'ոյին գնելու հարցով: Ֆուտբոլիստի համար "Անժին" պատրաստ է վճարել 50 միլիոն եվրո "ներաձուրիներին", իսկ կամերունացին տարեկան կվաստակի 20 միլիոն եվրո, ինչը ռեկորդային կլինի ֆուտբոլային աշխարհի համար: Սպասվում է, որ մոտակա ժամերի ընթացքում ամեն բան կորոշվի:
|