Home » 2011 » Օգոստոս » 21 » Էտո'ոն հրաժեշտ է տալիս "Ինտերին"
16:36
Էտո'ոն հրաժեշտ է տալիս "Ինտերին"
Միլանի "Ինտերի" կամերունացի 30-ամյա հարձակվող Սամուել Էտո'ոն վերջին մարզումն է անցկացրել "ներաձուրիների" կազմում. այս մասին հայտնում են իտալական ԶԼՄ-ները: Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել "Ինտերի" ղեկավարությանը և ֆուտբոլիստներին ու ընդգծել, որ միշտ երկրպագելու է "Իներին": Սպասվում է, որ արդեն վաղը Էտո'ոն պաշտոնապես կներկայացվի որպես "Անժիի" ֆուտբոլիստ. այս մասին էլ տեղեկացնում է La Gazzetta dello Sport իտալական հանրահայտ պարբերականը: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների` Էտո'ոն "Անժիում" տարեկան կվաստակի 20.5 միլիոն եվրո, ինչը նրան կդարձնի ամենբարձր աշխատավարձը ֆուտբոլային աշխարհում: Բացի այդ "Անժիի" սեփականատերը Էտո'ոյի համար գնել է շքեղ առանձնատում Մոսկվայի մերձակայքում, որտեղ կապրի ու կմարզվի կամերունացին, իսկ Մախաչկալա կգնա միայն թիմի տնային հանդիպումներին մասնակցելու համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 520 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0