Home » 2011 » Մարտ » 13 » Էտո'ոյի կարծիքով "Ինտերը" դեռ շանսեր ունի
13:50
Էտո'ոյի կարծիքով "Ինտերը" դեռ շանսեր ունի

Իտալական "Ինտերի" կամերունացի սուպերհարձակվող Սամուել Էտո'ոն վերջերս իր կարծիքն է հայտնել իր թիմի` Սկուդետտոն նվաճելու շանսերի մասին: Football Italia ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Էտո'ոն ասել է. "Սկուդետտոյի համար պայքարը դեռ առջևում է, ու ոչինչ դեռ վճռված չէ: Մենք լի ենք պայքարի մեծ տենչով ու մինչև վերջ էլ պայքարելու ենք չեմպիոն դառնալու համար: Մեր գլխավոր մրցակցի համար ամեն ինչ ավելի հեշտ է, քանի որ նրանք միավորների զգալի պաշար ունեն, բայց մենք ի վիճակի ենք հասնելու "Միլանին": Ինչ վերաբերում է "Չեմպիոնների լիգային", ապա մենք դեռ շանսեր ունենք հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար. մեր մրցակից մեկ գնդակի առավելություն ունի, իսկ մի՞թե նա մոռացել է Մադրիդյան եզրափակիչը":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 493 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0