Ֆրանսիայի ազգային հավաքականի ու անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" եզրային պաշտպան Պատրիս Էվրան այսօր հետևյալն է ասել. "Մարիոն բացակայում է ու կարոտում Իտալիան։ Ես չգիտեմ, թե արդյոք Բալոտելլին կմնա "Մանչեսթեր Սիթիում", թե կվերադառնա Իտալիա։ Բայց մի բան պարզ է. Բալոտելլին ուզում է վերադառնալ Իտալիա։ Մարիոն իմ մրցակիցն է "մանչեսթերյան դերբիում", բայց ես նրա հետ հաճույքով շփվում եմ անգամ խաղադաշտից դուրս: Այդ տղան բավականաչափ տաղանդավոր է, ինչը նկատեցի նաև մի քանի օր առաջվա խաղում":
|