Հայաստանի ազգային հավաքականի ու Երևանի "Փյունիկի" հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանն այսօր պայմանագիր է ստորագրել մերձկոսկովյան "Խիմկիի" հետ: Արթուր Եդիգարյանը վաղուց փորձաշրջան էր անցել մերձմոսկովյան թիմում և մասնակցել երկու հանդիպման, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով գործարքը չէր կայացել: Այդուհանդերձ, Ռուսաստանում տրանսֆերային պատուհանի փակման ավարտին կողմերին հաջողվել է համաձայնության գալ:
Արթուր Եդիգարյանը նոր ակումբում հանդես կգա 87 համարի մարզաշապիկով: