21:09 Եղավ այն, ինչից փորձում էինք խուսափել | |
Տեղի ունեցավ այն, ինչ մասին տարիներներ շարունակ մեր ֆուտբոլային հասարակությունը հումորով էր խոսում. Հայաստանը հայտնվեց ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակի այն հատվածում, որտեղ ընգրկված երկրների չեմպիոնները "Չեմպիոնների լիգայում" պայքարը սկսվում են որակավորման 1-ին փուլից: Նման երկրների թիվը 4-ն է: Խոսքը գնում է ՈՒԵՖԱ-ի անդամ 53 երկրների շարքում վերջին 4 հորիզոնականներում գտնվողների երկրների մասին: Երևի բոլորդ էլ ինչպես մեր, այնպես էլ այլ կայքերից տեղյակ եք, որ հայկական ակումբների 2011/12թթ.-ների եվրագավաթներում ունեցած "սխրանքից" հետո Հայաստանը հայտնվեց 50-րդ հորիզոնականում: Մեզ նույնիսկ շրջանցեցին Լիխտենշտեյնի և Լյուսքեմբուրգի ներկայացուցիչները: Լիխտենշտեյնի չեմպիոն "Վադուցը" (գաճաճ պետությունը մեկ ներկայացուցիչ ունի եվրագավաթներում, որը հանդես է գալիս "Եվրոպայի լիգայում") հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթել է Սերբիայի առաջնության բրոնզե մեդալակիր "Վոյվոդինային". առաջին խաղում "Վադուցը" զիջել էր 0-2 հաշվով, ուստի իրավունք ստացավ մասնակցել որակավորման 3-րդ փուլին: Իսկ ահա Լյուքսեմբուրգը ներկայացնող "Դիֆերդանժը" հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց էստոնական "Լրադիային". առաջին խաղում հաշիվը չէր բացվել: Այս հաղթանակնները թույլ տվեցին Լիխտենշտեյնին և Լյուսքսեմբուրգին առաջ անցնել Հայաստանից, որը 48-րդ տեղից տեղափոխվեց 50-րդ հորիզոնական:Ավելի ցածր հորիզոնականներում են գտնվում Ֆարերները, Սան Մարինոն և Անդորրան: Հենց այս երկրների և Հայաստանի չեմպիոնները "Չեմպիոնների լիգայի" 2013/14թթ.-ների խաղարկությունում հանդես կգան որակավորման 1-ին փուլից: Այժմ շատերը կշտապեն ասել, որ գոնե այդ դեպքում մեկ փուլ հաղթահարելու հնարավորություն է ստեղծվում, քանի որ ոչ Ֆարերները, ոչ Սան Մարինոն կամ Անդորրան չունեն ուժեղ ակումբներ, սակայն դա ուրախանալու միակ առիթն է, քանի որ հայկական ֆուտբոլի հեղինակությանը շատ լուրջ հարվածի տակ ընկավ, ինչի արդյունքում այսօր Հայաստանի առաջնությունը դասվում է սիրողական մակարդակի ակումբներ ունեցող երկրների շարքին: | |
|
Total comments: 1 | |
| |