Home » 2012 » Մարտ » 17 » Երբ Ալոնսոն հեռանա, Շահինը կսկսի խաղալ
11:11
Երբ Ալոնսոն հեռանա, Շահինը կսկսի խաղալ
 Ինչպես հայնտում են իսպանական հայտնի ԶԼՄ-ները, Մադրիդի "Ռեալը" պատրաստվում է այս ամռանը վարձավճարային հիմունքներով թիմից հեռացնել թուրք հենակետային կիսապաշտպան Նուրի Շահինին, ով ոչ մի կերպ չի կարողանում դառնալ գոնե պահեստային խաղացող: Ամենայն հավանականանությամբ, 23-ամյա ֆուտբոլիստը կվերադառնա Գերմանիա՝ կրկին կրելով Դորտմունդի "Բորուսսիայի" մարզահագուստը: Այստեղ նա հասավ փառքի, սակայն Ժոզե Մոուրինյոն "կոտրեց" նրան Մադրիդում:
   Հավելենք, որ այս մրցաշրջանում թուրք ֆուտբոլիստն ընդամենը 3 խաղ է անցկացրել "Ռեալի" կազմում, սակայն հասցրել է դառնալ 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ՝ մեծ հույսեր արթնացնելով թիմի ղեկավարների մոտ. թուրքը կարող է փոխարինել 31-ամյա Խաբի Ալոնսոյին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 512 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0