Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումներից մեկի ժամանակ քամու պատճառով մի խումբ պարաշյուտիստներ ընկան խաղադաշտ: Պարաշյուտիստներից մեկն ընկավ դարպասապահի վրա ու հենց այն պահին, երբ վերջինս պատրաստվում էր որսալ գնդակը: Արդյունքում գնդակը հայտնվեց դարպասում, և մրցավարը, տեղի չտալով տուժող թիմի դժգոհություններին, հաշվեց այդ գոլը` պարաշյուտիստների հայտնվելը համարելով զուտ միայն երկնային ուժերի միջամտություն:
|