10:35 Երկրպագուները դժգոհ են Նոյերից | |
Ինչպես նշում է հանրահայտ Goal.com սպորտային պորտալը, մյունխենյան "Բավարիայի" երկրպագուների մեծ մասը շարունակում է դժգոհել այն փաստից, որ "Շալկեի" նախկին դարպասապահ Մանուել Նոյերը տեղափոխվել է իրենց ակումբ։
Սիրողական "Տրենտինո" թիմի հետ ընկերական հանդիպման ժամանակ (խմբ. խաղն ավարտվել է բավարացիների հաղթանակով 15-0 հաշվով), որի ընթացքում Նոյերը անցկացրել է մեկ խաղակես, երկրպագուներն անընդհատ սուլում էին Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահին։ Նրանք այն արտահայտությունն էին շեշտում, որ Նոյերը կարող է բազմաթիվ ու բազմաբարդ գնդակներ ետ մղել՝ պաշտպանելով բավարացիներինլ, սակայն իրական երկրպագուները երբեք չեն ընդունի դարպասապահին "Բավարիայի" մարզաշապիկով։ | |
|
Total comments: 2 | |
| |