Home » 2011 » Դեկտեմբեր » 31 » Եթե Մոուրինյոն հեռանա, ապա կգա Լյովը
09:53
Եթե Մոուրինյոն հեռանա, ապա կգա Լյովը

 Գերմանական մարզական պարբերականները հավաստիացնում են, որ Յոհաքիմ Լյովը կարող է Աշխարհի 2014թ.-ի առաջնությունից հետո մարզել Մադրիդի "Ռեալին": Ըստ գերմանական ԶԼՄ-ների` Լյովը, վերջերս արժանանալով Գերմանիայի "2011թ.-ի Տարվա մարդ" կոչմանը, ի վերջո պետք է մարզի որևէ գրանդ ակումբ, և զարմանալի չի լինի, եթե նա ստանձնի "Ռեալի" ղեկը, քանի որ այն ամենաշատ "գերմանացիներով հարուստ եվրոպական գրանդն է" Մյունխենի "Բավարիայից" հետո: Ըստ որոշ աղբյուրների էլ, արդեն նախնական պայմանավորվածություն կա "Ռեալի" և Լյովի միջև, դա է պատճառը, որ վերջին շրջանում "Արքայական թիմին" հետաքրքրում են հենց գերմանացի խաղացողները, որոնց շատ լավ է ճանաչում Լյովը:
Հանրահայտ Bild պարբերականն էլ հիշեցնում է, որ անձամբ Մոուրինյոմ մեծ համակրանք ունի Լյովի նկատմամբ. "Յոաքիմ Լյովը գերազանց աշխատանք է կատարում: Գերմանիայի ազգային հավաքականը որակյալ թիմ է դարձել հենց նրա աշխատանքի շնորհիվ: Այդ հավաքականը լավ ներկա ունի ու հիանալի ապագա, ինչպես իմ թիմը": Այս խոսքերը "Յուրահատուկը" ասել է ընդամենը երկու շաբաթ առաջ, իսկ ինչո՞ւ պետք է Մոուրինյոն նման բան ասեր, երբ վաղուց ազգային ընտրանիները հանգստի են գնացել ու ոչ մի խաղ չեն անցացրել:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 439 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0