Home » 2012 » Փետրվար » 7 » Եթե հաջողակ լինեիր, միլիոն կշահեիր
17:17
Եթե հաջողակ լինեիր, միլիոն կշահեիր
 Ինչպես տեղեկանում ենք բրիտանական սպորտային մամուլից, անգլիական "Պրեմիեր լիգայի" նախորդ տուրի շրջանակներում կայացած "Չելսի" - "Մանչեսթեր Յունայթեդ" հանդիպման վրա խաղադրույք կատարած երկրպագուները կարող էին միանգամից միլիոնատերներ դառնալ` սնանկացնելով տեղի հեղինակավոր բուքմեյքերական գործակալություններին: Օրինակ, հեղինակավոր Betfair բուքմեյքերական գործակալությունից օգտվողները եթե 3-0 հաշվի ժամանակ խաղադրույք կատարեին 3-3 հաշվի վրա, ապա այդ արդյունքի համար սահմանված գործակիցը 210 էր, որը, վստահ եղեք, անչափ անհավանական է իր մեծությամբ: Եթե, այնուամենայնիվ, համարձակներ գտնվեին, ովքեր 3-0 հաշվի ժամանակ խաղադրույք կատարեին որևէ հաշվով ոչ-ոքիի վրա, ապա նրանց խաղադրույքը կբազմապատկվեր 50 անգամ:
     Հավելենք, որ "Չելսի" - "Մանչեսթեր Յուանյթեդ" հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբնամասում, երբ "Չելսին" արդեն հաղթում էր 3-0 հաշվով, այդ խաղի համար "արիստոկրատների" հաղթանակի համար ևս սահմանված էր գործակից, որը կազմում էր 1.03:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 437 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0