23:58 Եթե Պատոն վաճառվի, ապա կգնվեն... | |
Իտալիայի բազմակի չեմպիոն "Միլանը" աչք է դրել գերմանական "Շտուտգարտի" իտալացի պաշտպան Քրիստիան Մոլինարոյի վրա և պատրաստ է 28-ամյա փորձառու ֆուտբոլիստի համար 5 մլն եվրո վճարել: Փորձելով ուժեղացնել պաշտպանության ձախ թևը՝ "ռոսոներիների" ղեկավարությունը պատրաստվում է գնել նաև Լոնդոնի "Տոտենհեմի" առաջատար Գարեթ Բեյլին, ով այս մրցաշրջանում զգալիորեն թույլ ֆուտբոլ է ցուցադրում: Եթե ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին կարողանա ամռանը վաճառել թիմի 22-ամյա թանկարժեք հարձակվող Ալեշանդրե Պատոյին, ապա ստացված գումարով "Միլանը" կարող է միանգամից մի քանի ֆուտբոլիստների գնել, այդ թվում և Գարեթ Բեյլին:
| |
|
Total comments: 0 | |