ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ Պյերլուիջի Կոլլինան օրերս հայտարարել է այն մրցավարների անունները, ովքեր պետք է դատեն "ԵՎՐՈ 2012"-ի 1/4 եզրափակիչ փուլի հանդիպումները: Դե, երևի թե արդեն գիտեք, որ երեկ կայացած Չեխիա-Պորտուգալիա հանդիպումը (Խմբ. այն ավարտվել է 1-0 հաշվով` հօգուտ Պորտուգալիայի) դատում էր անգլիացի հայտնի մրցավար Հովարդ Ուեբբը, Իսպանիա-Ֆրանսիա հանդիպումը կդատի իտալացի Նիկոլա Ռիցցոլին, Անգլիա-Իտալիա խաղը` պորտուգալացի Պեդրու Պրոենսան, իսկ Գերմանիա-Հունաստան հանդիպումը` սլովենացի Դամիր Սկոմինան:
|