Home » 2012 » Հունիս » 30 » "ԵՎՐՈ 2012"-ի անհաջողակները. Անդրեյ Վորոնին
12:26
"ԵՎՐՈ 2012"-ի անհաջողակները. Անդրեյ Վորոնին
 Դժվար է քննադատել Ուկրաինայի ազգային ընտրանու խաղը "ԵՎՐՈ 2012"-ի ժամանակ, քանի որ թիմի ետևում սարի պես կանգնած էր Օլեգ Բլոխինի պես հայտնի մասնագետը: Հարձակվող Անդրեյ Վորոնինը դարձավ ամուր այդ թիմի միակ բացառությունը, ում վատ խաղի մասին կարելի է նույնիսկ ժամերով խոսել: Նրան անգամ Օլեգ Բլոխինը նստեցրեց պահեստայինների նստարանին Ֆրանսիայի ընտրանու հետ կայացած հերթական դժգույն խաղից հետո, իսկ ահա անգլիացիների հետ խաղում Վորոնինն անգամ չմասնակցեց հանդիպմանը: Մի քանի տարի առաջ Անդրեյ Վորոնինը այս մասնագետի հետ լուրջ կոնֆլիկտ ուներ, բայց այս անգամ այդ կոնֆլիկտը ոչ մի նշանակություն չուներ մարզչի իրականացրած որոշումների հետ, ուղղակի Վորոնինը լավ չէր խաղում և վերջ: Բոլորն էլ լավ տեսան, որ Շվեդիայի հետ խաղում Անդրեյն ուղղակի ընկնում էր խաղընկերների ոտքի տակ ու խանգարում նրանց գրոհների կազմակերպմանը: Ֆրանսիայի հետ խաղում էր ոչնչով աչքի չընկավ: 32-ամյա այս տղան, իհարկե, Անդրեյ Շևչենկո չէ, սակայն ուներ բավականաչափ տաղանդ, որն այդպես էր չկարողացավ ցուցադրել ոչ մի տեղ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 372 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0