13:52 "ԵՎՐՈ 2012"-ի անհաջողակները. Էշլի Յանգ | |
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" եզրային խաղացողը բավական լավ ու տպավորիչ խաղեր էր անցկացրել մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը և համարվում էր Ռոյ Հոջսոնի գլխավորած ուժեղ թիմի հիմնական կազմի խաղացող: Նա հանդես էր գալիս ոչ թե իր համար ավանդական եզրում, այլ դաշտի կենտրոնում` ենթահարձակվող դիրքում` ժամանակավորապես փոխարինելով Ուեյն Ռունիին: Սակայն երբ վերադարձավ Ռունին, Յանգը բավականին հուզումնառատ խաղ անցկացրեց իտալացիների դեմ խաղում, որտեղ իսկական հակահերոս դարձավ` չկարողանալով ճշգրիտ իրացնել 11 մետրանոց հարվածը: Թե ինչ եղավ հետո, գուցե շատերդ արդեն գիտեք. անգլիացիները կապեցին ճամպրուկները և վերադարձան հայրենիք: | |
|
Total comments: 0 | |