11:12 "ԵՎՐՈ 2012"-ի անհաջողակները. Ֆլորան Մալուդա | |
Լոնդոնյան "Չելսիում" ոչ հաջող մրցաշրջան անցկացնելուց հետո, երբ Մալուդան չկարողացավ օգտվել անգամ ակումբակիցներից շատերի վնասվածքներից ու հիմնական կազմի խաղացող դառնալ, հետևեց տապալումը նաև ազգային հավաքականում: Անգլիայի ազգային հավաքականի դեմ խաղում հիմնական կազմում դուրս գալով որպես ձախ եզրային կիսապաշտպան` Ֆլորանը չկարողացավ ո՛չ ստեղծել թիմի գրոհներ, ո՛չ էլ քանդել մրցակցի ստեղծած գրոհները: Սրան հաջորդեց երկխաղյա բացակայությունը, որից հետո նա վերադարձավ Իսպանիայի դեմ կարևոր խաղում: Նա մոռացավ, որ պետք է փակել Խաբի Ալոնսոյին, ով անկասելի հարվածով բացեց խաղի հաշիվը: Բոլորն էլ լավ գիտեն, որ իսպանացիները խաղում են մեկ խփած գնդակի համար, իսկ առաջին գնդակն ամբողջությամբ Մալուդայի խղճի վրա է: Թե կշարունակի նա խաղալ թիմում, դժվար է ասել: | |
|
Total comments: 0 | |