18:06 "ԵՎՐՈ 2012"-ի անհաջողակները. Ֆրանկ Ռիբերի | |
Ուղիղ 6 տարի առաջ` 2006թ.-ի ամռանը, Ֆրանկ Ռիբերին Աշխարհի առաջնության ընթացքում ցուցադրած հաջող խաղերի շնորհիվ դարձավ համաշխարհային մակարդակի աստղ: Նման մի բան նրանից սպասում էին նաև այս տարի` "ԵՎՐՈ 2012"-ի ժամանակ, քանի որ Ֆրանսիան այս անգամ չուներ ընդգծված առաջատար, իսկ Ռիբերին դեռ պետք է ցույց տար, որ ունի ամեն հնարավոր բան թիմի առաջատար կոչվելու համար: Ֆրանկը իրեն վատ չդրսևորեց միայն Ուկրաինայի հետ խաղում, բայց ոչնչով աչքի չընկավ ո՛չ անգլիացիների, ո՛չ էլ շվեդների հետ խմբային փուլի հանդիպումներում: Իսկ իսպանացիների դեմ խաղում փորձեց ակտիվանալ, բայց չկարողացավ. մրցակցի ուժեղ պաշտպանները ճզմեցին նրան: Այժմ թվում է, որ Ռիբերին կորցրեց պահը դառնալու Ֆրանսիայի հավաքականի իրական առաջատարը, քանի որ 2 տարի անց Ֆրանկը արդեն 31 տարեկան կլինի ու դժվար թե ունենա ներկայիս արագությունը: Մի՞թե գիտեք 30-ն անց եզրային խաղացողների, ովքեր դեռևս փայլում են: | |
|
Total comments: 0 | |