Home » 2012 » Հունիս » 30 » "ԵՎՐՈ 2012"-ի անհաջողակները. Լյուդովիկ Օբրանյակ
10:58
"ԵՎՐՈ 2012"-ի անհաջողակները. Լյուդովիկ Օբրանյակ
 Դորտմունդյան շատ ուժեղ և խաղակցված տրիոյի կողքին Լեհաստանի հավաքականի աջ եզրում գործում էր Օբրանյակը, ով կարող է նաև հմտորեն խաղալ ձախ եզրում` ենթահարձակվողի դերում կամ էլ կենտրոնում: Նա պետք է ապահովեր թիմի բալանսավորված հարձակումը, բայց ֆրանսիական "Բորդոյում" լավագույնս աչքի ընկած ֆրանսիական ծագում ունեցող խաղացողը չկարողացավ իրեն ցուցադրել Ֆրանտիշեկ Սմուդայի թիմում, որտեղ հարձակման կենտրոնական անձը հենց ազգային ընտրանու առաջատար Ռոբերտ Լևանդովսկին էր: Արդյունքում` Օբրանյակը չմասնակցեց իր թիմի գրոհներից շատերի կազմակերպմանը: Որոշ դեպքերում Լյուդովիկին ուղղակիորեն խանգարում էին պրկված նյարդերը: Փոխարինվելով Ռուսաստանի հետ խաղում` նա սկսեց դեմ գնալ գլխավոր մարզչին, ինչի արդյունքում քիչ էր մնում վզակոթին մի լավ հարված ստանար գլխավոր մարզչի կողմից: Խստապահանջ Սմուդան նոր հավաքականում այլևս չի լինի, բայց ծագմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստի ապագան էլ Լեհաստանի ազգային հավաքականում բավական մշուշոտ է, քանի որ նրա խաղն այս մրցաշարում ամենևին էլ չստացվեց:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 380 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0