Home » 2012 » Հունիս » 30 » "ԵՎՐՈ 2012"-ի անհաջողակները. Պետր Չեխ
12:45
"ԵՎՐՈ 2012"-ի անհաջողակները. Պետր Չեխ
 Չեխ դարպասապահը, կարելի է ասել, այս մրցաշրջանում բավականին շատ վերուվարումներ ունեցավ: Անգլիական "Պրեմիեր լիգայի" ոչ հաջող առաջին շրջանից, մի քանի կոպիտ սխալներ գործելուց և Անդրե Վիլլաշ-Բոաշի հետ ունեցած կոնֆլիկտից հետո Պետր Չեխը կարողացավ իրեն լավագույնս դրսևորել "Չեպիոնների լիգայում", իսկ "Բարսելոնայի" և "Բավարիայի" դեմ խաղերում ուղղակի հրաշքներ գործեց` դառնալով իսկական հերոս: "ԵՎՐՈ 2012"-ին Չեխը մասնակցում էր որպես իր թիմի երկու գլխավոր հույսերից մեկը, բայց չստացվեց: Եթե կիսապաշտպան Թոմաշ Ռոսիցկուն խանգարեց վնասվածքը, ապա Պետր Չեխին ոչինչ չխանգարեց 4 խաղ անցկացնել մրցաշարում: Առաջին իսկ խաղում դարպասապահը միանգամից չորս գնդակ բաց թողեց սեփական դարպասը (ոչ մի գոլ էլ չխփվեց դարպասապահի մեղքով, բայց նրանից ցանկացած պայմանաներում խաղընկերները փրկություն էին ակնկալում): Երկրորդ խաղում գոլ նվիրեց հույներին, ինչից հետո միայն հասկացավ, որ պետք է իի նախկին խաղը վերագտնի: Մրցաշարի 1/4 եզրափակչում նա օգնեց թիմին, որքան կարող էր, բայց վերջնական արդյունքը Չեխի օգտին չի խոսում. առաջնության ողջ ընթացքում նա ընդունել է 6 գնդակ և փրկել ազգային թիմին ընդամենը 9 դեպքերում:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 359 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0