13:27 "ԵՎՐՈ 2012"-ի անհաջողակները. Քրիստիան Էրիքսեն | |
"ԵՎՐՈ 2012"-ի B խմբում ընդգրկվել էին ոչ միայն աշխարհի լավագույն հավաքականները, այլև բավական տաղանդավոր 3 հարձակվողական ոճի կիսապաշտպաններ: Եթե Մեսութ Օզիլը հոյակապ էր բոլոր խաղերում, Ուեսլի Սնեյդերը միակ հոլանդացին չէր, ում կարելի է ուղղակի պատին գամել վատ խաղի համար, ապա ամենից երիտասարդ` դանիացի Քրիստիան Էրիքսենն էր` սկանդինավյան ֆուտբոլի իսկական աստղն ու ամենախոստումնալից ֆուտբոլիստը: Այս տաղանդավոր երիտասարդի ցուցադրած խաղը իրականում չստացվեց, այլապես ինչպես բացատրել այն հանգամանքը, որ թվաց, թե Էրիքսենը մրցաշարին իսկի չէր էլ մասնակցում: Նրան ամեն անգամ կտրում էին խաղից մրցակիցների պաշտպանները, ավելին` դա նրանց հաջողվում էր բավական հեշտությամբ: Իհարկե, գուցե արդեն եկել է ժամանակը, որ "Այաքսի" խաղացողը պետք է հեռանա ներկա թիմից` տեղափոխվելով ավելի բարձրակարգ ակումբ, սակայն նա չկարողացավ ամառային մրցաշարն օգտագործել իր կարիերայի հետագա զարգացման համար ինչ-որ աշխատանքն անել: Այսօր խաղացողի գինը զգալիորեն իջել է` հասնելով 20-25 մլն եվրոյի: | |
|
Total comments: 0 | |