13:14 "ԵՎՐՈ 2012"-ի անհաջողակները. Ռոման Շիրոկով | |
"ԵՎՐՈ 2012"-ի մեկնարկից առաջ Ռոման Շիրոկովից, ով գերազանց մրցաշրջան էր անցկացրել իր ակումբում, բոլորը սպասում էին ոչ միայն որակյալ խաղ դաշտի կենտրոնում, այլևս թիմի առաջատարին համապատասխան բնավորություն: Արդյունքում ո՛չ մեկը ստացվեց, ո՛չ մյուսը: Չեխերի հետ խաղից հետո ռուսները սկսեցին ինքնաբավարարված խաղ ցուցադրել, իսկ Ռոմանը, ով անգամ գոլի հեղինակ էր դարձել, լիովին կորավ տեսադաշտից: Այն, որ նա կվերականգնվի և ազգային թիմը կտանի իր ետևից միայն երազել կարելի էր, քանի որ անգամ խաղադաշտում նրան գտնելն էր դժվար: Թեև դեռ 31 տարեկան է Ռոման Շիրոկովը, բայց եթե գործի երիտասարդական ավյունով, ապա իրոք կարող է դառնալ երիտասարդացման խնդիր ունեցող թիմի իսկական առաջատարը, քանի որ բացի նրանից էլ ոչ ոք չի կարող իր վրա վերցնել ազգային ընտրանու առաջատարի դերը: | |
|
Total comments: 0 | |