11:34 "ԵՎՐՈ 2012"-ի անհաջողակները. Սոտիրիս Նինիս | |
Հունական ֆուտբոլի այս տաղանդի խաղի մասին շատ է խոսվել հատկապես արտասահմանյան մամուլում, սակայն ազգային ընտրանու կազմում արդեն 20-ից ավելի պաշտոնական հանդիպումների մասնակցած 22-ամյա տղան, ով անգամ հունական "Պանատինաիկոսի" ավագն է եղել, վերջերս տեղափոխվել էր իտալական "Պարմա", անգամ 2010թ.-ին մասնակցել էր Աշխարհի առաջնությանը, այնուամենայնիվ, Հունաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ֆեռնանդու Սանտուշի կողմից հնարավորություն չստացավ ամբողջությամբ իրեն դրսևորելու նաև այս "ԵՎՐՈ 2012" մրցաշարի ժամանակ: Նինիսին խաղադաշտ դուրս բերելով միայն Լեհաստանի և Գերմանիայի հետ խաղերի 2-րդ խաղակեսում` Սանտուշը կրկին ցույց տվեց աշխարհին միայն մի բան` ֆուտբոլիստի անկարողությունը: Մենք չտեսանք ո՛չ նրա հոյակապ դրիբլինգը, ո՛չ էլ ցանկություն` ազգային հավաքականի առաջատարը դառնալու հարցում: Նինիսը մնաց այնպիսին, ինչպիսին կար` խոստումնալից ֆուտբոլիստ: | |
|
Total comments: 0 | |