Ինչպես Ռոբբենն ասաց, սա իր կարիերայի համար ամենից վատ մրցաշրջանն է: Երկու տարի առաջ Աշխարհի առաջնությունում ոչ ոչ չէր կարողանում կանգնեցնել հոլանդացուն, իսկ այսօր գրեթե բոլոր պաշտպանները լավ գիտեն, թե ինչպես է գործում արագավազ վինգերը` եսասիրաբար և միայնակ: Դանիայի հետ խաղում Ռոբբենը մի քանի բավական նպաստավոր դրվագներում գործեց իրեն հատուկ ձևով` միայնակ, ինչի արդյունքում էլ հոլանդացիները տապալեցին մրցաշարը: Իր դերը գրեթե զրոյի էր հավասար Գերմանիայի հետ խաղում, քանի որ Ֆիլիպ Լամը ամբողջովին չեզոքացրել էր իր ակումբակցին: Ու Պորտուգալիայի հետ խաղում էր թվաց, թե Արյենն արդեն ուժ չունի պայքարելու աճդահա Պեպեի ու Բրունո Ալվեշի դեմ:
|