Home » 2011 » Մարտ » 2 » Եվրո 2012-ի եզրափակչի տոմսեր ցանկացողների թիվը հասնում է շուրջ 600 հազարի
18:49
Եվրո 2012-ի եզրափակչի տոմսեր ցանկացողների թիվը հասնում է շուրջ 600 հազարի
 Ուկրաինական lenta.ru կայքը տեղեկացնում է, որ աշխարհի 161 երկրներից մեկ օրվա ընթացքում 600 հազար մարդ հայտ են ներկայացրել 2012թ.-ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար:
Նշենք, որ հայտերի ընդունումը բացվել է Uefa.com կայքում մարտի 1-ին ժամը 19:00-ին և կշարունակվի մինչ 2011թ. մարտի 31-ը, ինչից հետո կսկսվի տոմսերի իրացումը:
Նշենք նաև, որ մեկ տոմսի արժեքը կազմում է 30-ից 600 եվրո:
Ինչպես հայտնել են կազմ կոմիտեում, 1.4 մլն տոմսերի 85%-ը վաճառվելու է ֆուտբոլասերներին, մնացածը կտրվի հատուկ հյուրերին, հովանավորներին, ՈւԵՖԱ-ի աշխատակիցներին և մասնակից երկրների ֆուտբոլային ասոցիացիաներին:
Վերջում հիշեցնենք, որ 2012թ.-ի Եվրոպայի առաջնությունը կայանալու է Ուկրաինայում և Լեհաստանում: Հանդիպումները կկայանան ութ քաղաքներում. Կիև, Դոնեցկ, Խարկով, Լվով, Վարշավա, Վրոցլավ, Գդանսկ և Պոզնան: Առաջին հանդիպումները կկայանան հունիսի 8-ին, իսկ եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 1-ին Կիևում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 502 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0