Home » 2012 » Հունվար » 12 » ԵՎՐՈ 2012-ի համար նախատեսված վերջին մարզադաշտը կգործարկի հունվարի 29-ին
18:48
ԵՎՐՈ 2012-ի համար նախատեսված վերջին մարզադաշտը կգործարկի հունվարի 29-ին
 Ուկրաինական սպորտային պարբերականները տեղեկացնում են, որ ԵՎՐՈ 2012 մրցաշարի համար նախատեսված վերջին մարզադաշտը, որի կառուցումը գտնվում է հարդարման փուլում, վերջնականապես կհանձնվի հունվարի 29-ին, որից հետո ինչպես Ուկրաինան, այնպես էլ Լեհաստանն ամբողջությամբ պատրաստ կլինեն ԵՎՐՈ 2012-ին: Նշվում է, որ այս մասին պաշտոնապես հայտարարել է Ուկրաինայի ազգային սպորտի մամլո խոսնակ Դարիա Կուլինսկան: Ինչպես հաղորդում է "Ուկրաինա 2012" ինֆորմացիոն կենտրոնը, մարզադաշտի բացման ժամանակ լինելու է յուրահատուկ շոու, իսկ ներկաների թվում են լինելու լեհ և ուկրաինացի հայտնի դերասաններ: Ըստ Կուլինսկիի խոսքերի` մոտ ժամանակներս այդ դաշտում կլինի հերթական բաց դռների օրը, որի ժամանակ երկրի բոլոր առևտրական խանութները կներկայացնեն իրենց արագ սպասարկման ապրանքատեսականին:
     Հավելենք, որ այս մարզադաշտում առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացվի փետրվարի 11-ին, երբ իրար հետ կհանդիպեն "Լեգիան" և "Վասլան" երկրի սուպերգավաթի շրջանակներում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 383 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0