Գերմանացի հայտնի երգչուհի "Oceana"-ն այսօր պաշտոնապես ցուցադրել է "ԵՎՐՈ 2012"-ի պաշտոնական երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որն արդեն գրավել է շատերի ուշադրությունը: Երգը ստացել է "Endless Summer" անվանումը, ինչը բավական խորհրդանշական է: Հարկ է նշել, որ տեսահոլովակի նկարահանումները կատարվել են Վարշավայի "Ազգային" մարզադաշտի մոտակայքում, որտեղ էլ հենց կկայանա "ԵՎՐՈ 2012"-ի պաշտոնական բացումը: