08:49 ԵՎՐՈ 2012-ի մեկնարկին շատ քիչ ժամանակ է մնացել | |
Ինչպես արդեն հայտնի է դարձել, հոկտեմբերի 13-ին լեհական Կրակով քաղաքում
տեղի կունենա ԵՎՐՈ 2012 մրցաշարի հերթական` անցումային փուլի վիճակահանությունը, որի արդյունքում հայտնի կդառնան այն
զույգերը, որոնք անցումային խաղերում կպայքարեն ԵՎՐՈ 2012 մրցաշարի եզրափակիչ
փուլի (այն անցկացվելու է 2012թ.-ի ամռանը Լեհաստանում և Ուկրաինայում) վերջին ուղեգրերի համար:
Վիճակահանության արարողությունը ղեկավարելու են ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն և մրցաշարի եզրափակիչ փուլի դեսպաններից մեկը` Լեհաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող և լեհական ֆուտբոլի լեգենդ Զբիգնև Բոնեկը. այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ ԵՎՐՈ 2012 մրցաշարի ընտրական 9 խմբերի հաղթողները և երկրորդ տեղ զբաղեցրած լավագույն հավաքականը միանգամից հայտնվում են Եվրո 2012-ի եզրափակիչ փուլում, իսկ մնացած խմբերում երկրորդ հորիզոնականները զբաղեցրած մյուս 8 հավաքականները մրցաշարի եզրափակիչ փուլի մնացած ուղեգրերը վիճարկում են անցումային խաղերի ընթացքում: Նշենք նաև, որ անցումային առաջին խաղերը կայանալու են նոյեմբերի 11-ին կամ 12-ին, իսկ պատասխան հանդիպումները` նոյեմբերի 15-ին: | |
|
Total comments: 0 | |