Home » 2011 » Մարտ » 5 » Եվրոպական անցուդարձ
17:05
Եվրոպական անցուդարձ
Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջին օրերս Եվրոպայում շրջանառվող այն նորությունները, որոնք ամենամեծ աղմուկն են առաջացրել Հին աշխարհում բնակություն հաստատած կաշվե գնդակը սիրող երկրպագուների մոտ:

**Իտալական 
La Gazzetta Dello Sport պարբերականը տեղեկացնում է, որ Լոնդոնի "Չելսիի" ղեկավարության ուշադրության կենտրոնում է հայտնվել իտալական "Ինտերի" հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը: Անգլիական ակումբի ղեկավարությունը ցանականում է հենց այս ամռանը պաշտոնական առաջարկով դիմել միլանյան ակումբին` հոլանդացուն ձեռք բերելու համար: "Չելսիի" ղեկավարությունը հոլանդացի կիսապաշտպանին տեսնում է որպես անգլիացի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի փոխարինողին, ում 33 ամյակը կլրանա այս հունիսին:
Հիշեցնենք, որ հոլանդացու ներկայիս պայմանագիրն "Ինտերի" հետ ավարտվում է 2013թ.-ի ամռանը, իսկ միլանյան ակումբի ղեկավարությունը դեռ չի պատրաստվում երկարաձգել նրա հետ ներկայիս պայմանագիրը: 

**Այսօր մի շարք գերմանական պարբերականներ իրենց այսօրվա համարներում զետեղել էին մի նյութ, ըստ որի Մյունխենի "Բավարիայի" ղեկավարությունը ցանկանում է իր պաշտոնից հեռացնել ակումբի գլխավոր մարզիչ հոլանդացի Լուի վան Գալին, իսկ հեռացնելու պատճառը եղել է այն, որ մյունխենյան ակումբը վերջին երկու խաղերում պարտություն էր կրել մրցակիցներից` Դորդմունտի "Բորուսիայից" և գելզենկիրխենյան "Շալկե 04"-ից: Սակայն այս տեղեկատվությանն ի պատասխան լրագրողների հետ հանդիպել է ակումբի մարզական տնօրեն Կրիստիան Ներլինգերը, ով բացասել է այդ տեղեկատվության իրավացի լինելը:
Գերմանական Bild պարբերականը մեջբերում է Ներլինգերի խոսքերը. "Վան Գալը կշարունակի մնալ իր պաշտոնում և մոտակա ժամանակներս չի հեռացվի իր պաշտոնից: Իհարկե, այս վերջին հանդիպումները մեզ ոչ մի ուրախություն չեն կարող պատճառել, սակայն, ամեն դեպքում, վան Գալի` ակումբից հեռացվելու կամ չհեռացվելու հարցին պետք է սառնասրտորեն մոտենալ և լինել լավատես: Ակումբի խաղավիճակը դեռ այնքան վատ չէ, որի պատճառով հեռացնենք վան Գալին":

**Անգլիական Daily Mirror պարբերականը տեղեկացնում է, որ Լոնդոնի "Արսենալի" ղեկավարության ուշադրության կենտրոնում այս անգամ հայտնվել է կատալոնական "Բարսելոնայի" կիսապաշտպան Վիկտոր Վասկեսը, ով հանդիսանում է "կապտանռնագույնների" սանը:
Նշենք, որ 23-ամյա կիսապաշտպանի ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է ընդամենը 1 մլն. եվրո, որն, ըստ մեզ, շատ քիչ գումար է այդպիսի տաղանդավոր ֆուտբոլիստի համար, և հենց դրա համար էլ "զինագործների" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է նրան իր ակումբ բերել:
Վերջում հավելենք, որ Վասկեսը իսպանական "Լա լիգայի" ներկայիս մրցաշրջանում ընդամենը մեկ անգամ է հայտնվել խաղադաշտում, իսկ "Չեմպիոնների լիգայում" էլ, խաղադաշ դուրս գալով ռուսական "Ռուբինի" հետ խաղում, դարձել է գոլի հեղինակ:

**Լոնդոնի "Արսենալի" ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին կարծում է, որ իրենք ունեն այն բոլոր հնարավորությունները, որոնց շնորհիվ, շրջանցելով "Մանչեսթեր Յունայթեդին", կարող են դառնալ անգլիական "Պրեմիեր լիգայի" չեմպիոն:
Նշենք, որ ֆրանսիացի կիսապաշտպանը հանդիպում է ունեցել լրատվամիջոցների հետ, և անգլիական Sky Sports լրատվականը մեջբերում է Նասրիի խոսքերը. "Այն բանից հետո, երբ մենք "Անգլիայի գավաթի" եզրաձակչի շրջանակներում պարտություն կրեցինք "Բիրհմինգեմից", բոլորը սկսեցին մտածել, որ մենք չենք կարող դառնալ "Պրեմիեր լիգայի" կամ "Չեմպիոնների լիգայի" հաղթող, որն, ըստ իս, ճշմարիտ չէ: Մենք այդքան էլ շատ միավորներով չեն ետ մնում պրիմերայի առաջատար "Մանչեսթեր Յունայթեդից" և ունենք ajn բոլոր հնարավորությունները, որպեսզի դառնանք Անգլիայի չեմպիոն: "Մանկունյացիները" ավելի շատ փորձ ունեն չեմպիոնության տիտղոսը ձեռք բերելու գործում, սակայն մենք նրանցից ավելի ենք տիտղոսի ծարավ զգում և այդ գործում պատրաստ ենք առաջ գնալու, չնայած նրան, որ ուժասպառ ենք":

**Համաշխարհային L`Equipe պարբերականը տեղեկացնում է, որ հարձակվող Ժերեմի Ալիանդերն այժմ մարզումներ է անցկացնում Լոնդոնի "Արսենալի" հետ, ով 2001-2005թթ.-երի մրցաշրջաում հանդիսանում էր "զինագործների" ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ 27-ամյա հարձակվողը ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում է գտնվում դեռ նախորդ ամռանից: Սակայն նա այս հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող էր տեղափոխվել անգլիական "Բլեքպուլ" կամ էլ մի քանի հունական ակումբներ, բայց որոշեց որևէ ակումբ չտեղափոխվել:
Նշենք, որ մի քանի տարի առաջ լոնդոնյան ակուբում մարզվում էր ևս մեկ ֆրանսիացի կիսապաշտպան` Ռոբեր Պիրեսը, ով հետագայում պայմանագիր ստորագրեց "Ասթոն Վիլայի" հետ և հեռացավ լոնդոնյան ակումբից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 580 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0