Home » 2011 » Ապրիլ » 3 » Եվրոպական առաջատար առաջնություններում սկսում են նշմարվել չեմպիոնները
12:31
Եվրոպական առաջատար առաջնություններում սկսում են նշմարվել չեմպիոնները
Երեկ Եվրոպական առաջատար առաջնություններում մի շարք կարևոր հանդիպումներ տեղի ունեցան, որոնք իրենց հետքը կթողնեն չեմպիոնական վերջնական մրցավազքերի մեջ:
  
   Սկսենք Գերմանիայից. "Բունդեսլիգան" միանձնյա գլխավորող Դորտմունդի "Բորուսիան" երեկ սեփական հարկի տակ կարողացավ հաղթել այս մրցաշրջանում շատ լավ հանդես եկող "Հանովերին": Առաջին խաղակեսում գոլեր չարձանագրվեցին, իսկ ահա երկրորդ խաղակեսում երկրպագուներն ականատես եղան խփված հինգ գնդակների: "Բորուսիան" առաջինն ընդունեց գնդակ սեփական դարպասը հանդիպման 59-րդ րոպեին: Սակայն, շատ չանցած, Լուկաս Բարիոսի դուբլը (գնդակները խփվեցին խաղի 64-րդ և 73-րդ րոպեներին) առաջ մղեց Յուրգեն Կլոպի սաներին: Իսկ Գրոյսկրոյսը և Աբդելլաուեն ամրապնդեցին "Բորուսիայի" հաջողությունը: Դորտմունդցիները լուրջ քայլ կատարեցին դեպի չեմպիոնություն, և իրենց հետապնդող "Բայերից" առաջ անցան 7 միավորով:

  
   Իսպանական "Պրիմերայում"
Մադրիդի "Ռեալի" անսպասելի պարտությունը Խիխոնի "Սպորտինգից" լուրջ առավելություն տվեց առաջատար "Բարսելոնային" դեռևս "Վիլյառեալի" դեմ հանդիպումից առաջ: Եվ Պեպ Գվարդիոլան Լիոնել Մեսսիին խաղադաշտ դուրս չբերեց մեկնարկային կազմում, քանի որ Մեսսին թեթևակի վնասվածք ուներ, և "Շախտյորի" դեմ հանդիոպումից առաջ ռիսկի դիմել Գվարդիոլան չցանկացավ: "Վիլյառեալի" դեմ հանդիպումը բավականին ծանր ստացվեց "Կատալանների" համար: Խաղի ղեկը գտնվում էր Գվարդիոլայի սաների մոտ, սակայն ավելի շատ վտանգավոր պահեր էին ստեղծվում հենց "Բարսելոնայի" դարպասի մոտ: Սակայն ստանդարտ դիրքը հանդիսացավ այն հանգամանքը, որը վճռորոշ դեր խաղաց այդ հանդիպման ընթացքում: Խերարդ Պիկեի խփած գնդակը կարծես սպանեց
"Սուպերկլասիկոյից" առաջ եղած ինտրիգը, սակայն կասկած չկա, որ Մոուրինյոն և տղաները մարտնչելու են մինչև վերջ:

  
   Անգլիական "Պրեմիեր լիգայի" այս տուրում կարծես թե պետք է խուսափեինք անակնկալ արդյունքներից: Սակայն առաջին իսկ հանդիպումն այնպիսի ընթացք և վախճան ունեցավ, որ հերթական անգամ համոզվեցինք` Անգլիական "Պրեմիեր լիգայում" երբեք ուժեղ և թույլ թիմեր միմյանց դեմ չեն խաղում: Տուրը մեկնարկեց "Վեսթ Հեմ"-"Մանչեսթեր Յունայթեդ" խաղով: Առաջին խաղակեսից հետո "Մուրճակիրները" հաղթում էին 2-0 հաշվով` երկու գնդակն էլ 11 մետրանոցից խփել էր Մարկ Նոբելը: Նման արդյունքը ձեռնտու էր "Արսենալին" և ինչ-որ չափով "Չելսիին": Սակայն "Յունայթեդն" անասելի ջանքերի և մարտական ոգու շնորհիվ ֆանտաստիկ "Come back" իրականացրեց: Ուեյն Ռունիի հեթ-տրիկը, և Էրնանդեսի խփած գնդակը հաղթանակ պարգևեցին Սըր Ալեքսի սաներին. "կարմիր սատանաների" գլխավոր մարզիչը խաղին հերթական անգամ հետևում էր տրիբունայից: Ինչպես նշեց Ֆերգին խաղից հետո, սա իսկական չեմպիոնական խաղ էր, և ինչպես հետագայում պարզվեց, հակառակորդները նպաստեցին "Յունայթեդի" ապագա հաջողությանը: Նախ "Չելսին" չկարողացավ ծանրագույն պայքարում հաղթել ամուր "Սթոք Սիթիին" վերջինիս հարկի տակ, ապա "Արսենալը" սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց "Բլեքբեռնի" հետ: Այժմ "Կարմիր սատանաները" գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ երկրորդ տեղում ընթացող "Արսենալից" առաջ են անցել 7 միավորով:

  
   Իտալական "Ա Սերիայի" ամենակարևոր հանդիպումներից մեկում "Միլանը" ոչ մի հնարավորություն չտվեց իր հիմնական մրցակից ու "թշնամի" "Ինտերին": Ողջ հանդիպումն անցավ "Ռոսսոներիների" բացահայտ առավելությամբ, և վերջիններս հաղթեցին իրենց ամենաոխերիմ թշնամուն խոշոր` 3-0 հաշվով: Այս հաղթանակից հետո "Միլանը" լուրջ հայտ ներկայացրեց չեմպիոնության համար:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 558 | Added by: mu | Rating: 5.0/4
Total comments: 3