Home » 2013 » Մարտ » 31 » Եվրոպական Week-End-ի առաջին օրվա ամփոփում
12:56
Եվրոպական Week-End-ի առաջին օրվա ամփոփում
 Եվրոպական ֆուտբոլի 4 գլխավոր և ուժեղագույն առաջնություններում ավարտվեցին շաբաթ օրվա հանդիպումները: Անգլիայի "Պրեմիեր լիգայում" 8 հանդիպումներում խփվեց ընդհանուր առմամբ 22 գոլ, Իսպանիայում՝ 3 խաղում 8 գոլ, Գերմանիայում՝ 7 խաղում 28 գոլ, իսկ ահա Իտալիայում՝ 9 խաղում 19 գոլ: Կենտրոնական մրցավեճերից կարող ենք առանձնացնել "Ինտեր"-"Յուվենթուս" դիմակայությունը, այլ կերպ ասած՝ իտալական գլխավոր դերբին, որում այս անգամ էլ հաղթեց թուրինյան թիմը 2-1 հաշվով: Սայթաքեց իսպանական "Բարսելոնան"՝ 2 միավոր կորցնելով Վիգոյում: Ամենախոշոր հաշիվը գրանցվեց Մյունխենում, որտեղ էլ տեղի "Բավարիան" 9 գնդակ ուղարկեց "Համբուրգի" դարպասը, ի պատասխան դրան՝ ընդունելով երկուսը: Օրվա լավագույն ֆուտբոլիստը կոչումը, ըստ մեր կայքի՝ Կլաուդիո Պիզարոյին կարելի է հանձնել, ով չորս գնդակ ուղարկեց "Համբուրգի" դարպասը՝ պոկեր ձևակերպելով:
  Հետաքրքիր է, որ շաբաթ օրը կայացած 26 խաղում գրանցվեց ընդամենը երկու "չոր հաշիվ"՝ երկուսն էլ Իտալիայում:
Պատրաստեց Արման Առաքելյանը
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 338 | Added by: Arm | Rating: 5.0/1
Total comments: 0