07:35 "Եվրոպայի լիգա". "Պորտուն" կես ոտքով եզրափակչում... | |
Երեկ կայացան "Եվրոպայի լիգայի" կիսաեզրափակիչ 2 զույգերի` "Պորտու"-"Վիլյառեալ" և "Բենֆիկա"-"Բրագա", առաջին դիմակայությունները:
Մենք տեսանք, թե ինչպես է շաարունակում փայլել Պորտուգալիայի այս տարվա չեմպիոն "Պորտուն", որը "Վիլյառեալի"
հետ ավարտված խաղից հետո կարելի է գրեթե 100 տոկոսանոց
համոզվածությամբ ասել, որ հայտնվում է "Եվրոպայի լիգայի" եզրափակչում, քանի որ
դժվար է հավատալ, թե այսպիսի խաղ ցուցադրող "Պորտուին" "Վիլյառեալի" կողմից կարելի կլինի զրկել
"Դրագաո" մարզադաշտում ձեռք բերած հսկայական առավելությունից: "Պորտուն", միանշանակ, "Եվրոպայի լիգայի" ընթացիկ խաղարկության հաղթողի անվիճելի հավակնորդն է դառնում:Պորտուգալիայի նորընծա չեմպիոնն իսպանական ակումբի նկատմամբ առավելության հասավ խոշոր 5-1 հաշվով: Իսկ դաշտի տերերի խփած 5 գնդակներից 4-ն էլ իր անվան դիմաց գրանցեց "Եվրոպայի լիգայի" ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկու` կոլումբիացի հարձակվող Ֆալկաոն: "Եվրոպայի լիգայի" ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի միայն վերջին 3 խաղերում "Պորտուն" մրցակցիների դարպասները գրավել է 15 անգամ: Դատելով "Պորտուի" ցուցադրած խաղից` վստահաբար կարելի է արդեն հիմա ասել, որ "Եվրոպայի լիգան" կլինի մաքուր պորտուգալական, քանի որ կիսաեզրափակիչ երկրորդ խաղում երեկ հանդիպեցին պորտուգալական 2 ակումբներ` "Բենֆիկան" ու "Բրագան": "Բենֆիկան" կարողացավ կիսաեզրափակիչ առաջին խաղում 2-1 հաշվով սեփական հարկի տակ առավելության հասնել իր մրցակցի նկատմամբ և չնչին առավելություն ձեռք բերել պատասխան խաղից առաջ: | |
|
Total comments: 0 | |