Home » 2011 » Սեպտեմբեր » 16 » "Եվրոպայի լիգայի" յուրաքանչյուր մասնակից կստանա մի կլորիկ գումար
19:00
"Եվրոպայի լիգայի" յուրաքանչյուր մասնակից կստանա մի կլորիկ գումար
 ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում են, որ այն ակումբները, որոնք մասնակցում են "Եվրոպա լիգայի" 2011/2012թթ. խաղարկությանը, մրցաշարի կազմակերպիչների կողմից ստանալու են 150 մլն եվրո: Արված հայտարարությունում նշվում է, որ մրցաշարի խմբային փուլ դուրս գալու համար յուրաքանչյուր ակումբ կստանա 640 հազար եվրո, իսկ խմբային փուլում անցկացրած յուրաքանչյուր խաղի դիմաց` 60 հազար: Հաղթանակը կարժենա 140 հազ եվրո, իսկ ոչ-ոքին` 70 հազար: Մրցաշարի փլեյ-օֆֆում հայտնվելն ակումբին կբերի 200 հազար եվրո, 1/8 եզրափակիչը` 300 հազար, 1/4 եզրափակիչը` 400 հազար, իսկ կիսաեզրափակիչը` 700 հազար եվրո: Իսկ ահա "Եվրոպա լիգայի" հաղթողը կստանա 3 մլն եվրո, իսկ եզրափակիչ հանդիպման մյուս մասնակցին բաժին կհասնի 2 մլն եվրո:  Այդպիսով` այն թիմը, որը կդառնա "Եվրոպա լիգայի" հաղթող, ընդհանուր առմամբ կվաստակի առնվազն 6.4 մլն եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 426 | Added by: Hayk | Tags: մրցաշար, Եվրոպա լիգա, ակումբ, ՈՒԵՖԱ, եզրափակիչ, կիսաեզրափակիչ, եվրո, պաշտոնական կայք, հաղթող, փուլ | Rating: 5.0/1
Total comments: 0