Հեղինակավոր Associated Press լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Չեխիայի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուն՝ Յան Կոլլերը, հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի` չեխ բարձրահասակ գոլահարը որոշում է կայացրել ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին: 38-ամյա հարձակվողը, ով, հավաքականի կազմում մասնակցելով 91 հանդիպման, խփել է 55 գոլ, օգոստոսի 17-ին Պրահայում կայացած հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հեռանում է ֆուտբոլից: Այդպիսի որոշման պատճառ է դարձել ոտքի մկանի վնասվածքը, որը նա ստացել է իր անցկացրած վերջին հանդիպման ժամանակ: Ընդգծենք, որ Չեխիայի հավաքականի կազմում Կոլլերը վերջին անգամ խաղացել է Եվրո 2008 մրցաշարում: Այդ մրցաշարից հետո չեխը հանդես էր գալիս Սամարայի "Կռիլյա Սովետովում", իսկ հետո ելույթ էր ունենում ֆրանսիական երրորդ դիվիզիոնի "Կան" ակումբում: Կոլլերը երկար տարիներ հանդես է եկել Դորտմունդի "Բորուսիայի" կազմում՝ 2001թ.-ից մինչև 2006թ.-ը, իսկ 2001/02 մրցաշրջանում է դարձել է Գերմանիայի չեմպիոն: Բացի դրանից, Կոլլերը խաղացել է Փարիզի "Սպարտայում", բելգիական "Լոկերենում" և "Անդերլեխտում", ֆրանսիական "Մոնակոյում" և գերմանական "Նյուրնբերգում": Նա հաղթել է Չեխիայի և Բելգիայի առաջնություններում, դարձել է Բելգիայի առաջնության լավագույն ռմբարկու:
|