Home » 2012 » Օգոստոս » 19 » Ֆ. Ինձագի. "Ես արդեն պարոն եմ, ոչ թե Պիպո"
12:11
Ֆ. Ինձագի. "Ես արդեն պարոն եմ, ոչ թե Պիպո"
 Իտալական "Միլանի" և երկրի ազգային ընտրանու նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագին, ով երեկ իր առաջին մարզումն է անցկացրել որպես "ռոսսոներիների" մանկապատանեկան թիմերից մեկի մարզիչ, լրագրողներին պատմել է իր ապրած զգացմունքների մասին: "Ցանկանում եմ, որ ինձ անվանեն "Պարոն", քանի որ ես այլևս Պիպոն չեմ: Բոլորն այժմ ինձ մարզիչ են անվանում: Առավոտյան ես շատ լարված էի, հետո արդեն հանգստացա: Չի սպասում, որ այսքան երկրպագուներ կլինեն ու ինձ լավ կընդունեն: Ես աշխատել եմ բազմաթիվ մարզիչների հետ, ինչն էլ ինձ կօգնի այս նոր աշխատանքում: Ես ցանկանում եմ, որ իմ թիմերը հարձակվողական ֆուտբոլ ցուցադրեն, այդ պատճառով էլ կխաղամ զուտ 3 հարձակվողներով: Արդեն նկատել եմ մի քանի հետաքրքիր տղաների: Իհարկե, դժվար է գտնել մեկին, ով նման կլինի ինձ, սակայն ես դեռևս կփնտրեմ նրան: Որպես խաղացող ես շատ երազել եմ "Չեմպիոնների լիգայի" մասին, իսկ հիմա ցանկանում եմ այդ մրցանակը նվաճել որպես մարզիչ",- ասել է 39-ամյա "Պիպո-գոլը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 447 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0