13:52 Ֆ. Կապելլո. "Միասին կհասնենք երկրպագուների սիրուն" | |
Ռուսաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն այսօր կայանալիք Կոտ դ'Իվուարի հետ ընկերական հանդիպումից առաջ հայտարարել է, որ իր համար, իրոք, պատիվ է Ռուսաստանում աշխատելը: "Ինձ համար կարևոր էր, որ ես կարողանամ ուժեղ թիմ ղեկավարել: Ամենից կարևորն այս պահին այն է, որ ռուս երկրպագուները սկսեն սիրել իրենց ֆուտբոլիստներին: "ԵՎՐՈ 2012"-ի ավարտից հետո նրանք որոշակիորեն վիրավորված են այս թիմից: Ուզում եմ, որ Ռուսաստանը խաղա նպատակաուղղված ու խիստ թիմային ֆուտբոլ, որպեսզի հանդիսատեսի սերը հնարավոր լինի վերադարձնել: Շատ կարևոր է, որ թիմի անդամները հարգում են միմյանց: Ոչ մի խաղացող առավելություն չունի իր խաղընկերոջ նկատմամբ: Մենք բոլորս էլ լավ ընկերներ ենք ու միմյանց հավասար: Միասին կաշխատենք հաղթանակների հասնելու համար",- ասել է իտալացի հանրահայտ մարզիչը:
| |
|
Total comments: 0 | |