10:21 Ֆ. Լեմպարդ. "Երիտասարդների կողքին մի տեսակ ծեր եմ զգում" | |
Լոնդոնի "Չելսիի" վաղուց անփոխարինելի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, ով մասնակցում էր Անգլիայի ազգային ընտրանու հերթական հավաքին, խոսել է իր կարիերայի ապագայի մասին` նշելով, որ ինքը պատրաստ է հանդես գալ նաև հավաքականում: "Այս մրցաշրջանից հետո ավարտվում է իմ պայմանագիրը, սակայն "Չելսիի" ղեկավարներն այդ մասին դեռ չեն խոսում: Նախկին պայմանագիրս երկարաձգեցի, երբ դրա ավարտին դեռ 3 տարի կար, սակայն հիմա դեռևս ստիպված եմ սպասել: Կուզեի կարիերաս ավարտել հենց "Չելսիում": Այսօր բոլոր թիմերն են գնալով երիտասարդանում: Իհարկե, բացառություն չէ նաև այս Անգլիայի ազգային ընտրանին: Ցանկանում եմ հավաքականի հետ մասնակցել Աշխարհի գալիք առաջնությանը, ինչից հետո էլ արդեն կավարտեմ միջազգային կարիերաս: Իհարկե, մրցակցությունը գնալով մեծանում է, քանի որ երիտասարդները աճում են: Այս պահին այս երիտասարդ տղաների կողքին ես ինձ մի տեսակ ծեր եմ զգում, սակայն պետք չէ մոռանալ այն ֆուտբոլիստներին, որոնց տարիքն անցնում է 31-ից: Տարիքն ամենևին էլ կապ չունի մերօրյա ֆուտբոլում, կարևորը ցուցադրած խաղն է: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի հետագայում էլ շարունակեմ հրավիրվել ազգային հավաքական, քանի որ այստեղ էլ ես երջանիկ եմ",- ասել է "Չելսիի" խաղացողը:
| |
|
Total comments: 0 | |