Home » 2011 » Մարտ » 13 » Ֆաբիանոն ուրախ է Բրազիլիա վերադառնալու կապակցությամբ
20:46
Ֆաբիանոն ուրախ է Բրազիլիա վերադառնալու կապակցությամբ
Ինչպես հաղորդում է մադրիդյան հեղինակավոր Marca հանդեսը, իսպանական "Սևիլիայի" արդեն նախկին հարձակվող բրազիլացի Լուիս  Ֆաբիանոն ուրբաթ օրը հեռացել է Իսպանիայից և վերադարձել հարազատ "Սան-Պաուլու", որտեղ մի շարք հաջողություների է հասել նախկինում: Այսօր անդալուզյան թիմի նախկին խաղացողն իր առաջին մամուլի ասուլիսն է տվել բրազիլական լրատվամիջոցներին որպես "Սան-Պաուլուի" լիարժեք խաղացող. "Ես շատ երջանիկ եմ, որ վերադարձել եմ "Սան-Պաուլու": Փողը մեր կյանքում ամենակարևորը չէ և չի կարող փոխարինել այն զգացումներին, որոնք ես ունեմ այս մարզաշապիկը կրելիս: Այն ամենին, ինչին հասել եմ, պարտական եմ հենց "Սան-Պաուլուին": Համոզված եմ, որ այս թիմի կազմում ես դեռ շատ գոլեր կխփեմ` ուրախացնելով մեր թիմի երկրպագուներին: Կարող եմ պատկերացնել միայն, թե ինչ հրաշալի զգացողություն կունենամ "Մորումբիի" խաղադաշտ դուրս գալիս":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 489 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0