Home » 2011 » Հուլիս » 19 » Ֆաբիո Կանավարո. "Ես ոչ մի բանի համար չեմ զղջում"
20:19
Ֆաբիո Կանավարո. "Ես ոչ մի բանի համար չեմ զղջում"
 Աշխարհի չեմպիոն իտալացի պաշտպան Ֆաբիո Կանավարոն չի զղջում, որ ծնկի հատվածում ստացած վնասվածքի պատճառով ինքը ստիպված էր ավարտել ֆուտբոլային կարիերան:
Հիշեցնենք, որ 37-ամյա իտալացին, ով հանդես էր գալիս արաբական "Ալ-Ահլի" ակումբում,  մի քանի շաբաթ առաջ է որոշում ընդունել կարիերայի ավարտի մասին:
Իտալական La Gazzetta dello Sport պարբերականին տված հարցազրույցի ժամանակ աշխարհի չեմպիոնն ասել է. "Ես կարող էի ևս մի քանի տարի խաղալ, սակայն իմ ձախ ծունկն ինձ ասաց` հերիք է: Այդ վնասվածքն ինձ միշտ անհանգստություն էր պատճառում ողջ կարիերայիս ընթացքում, սակայն վերջին ժամանակներս ցավերն ավելի էին ուժեղացել: Որտեղ էլ ես հանդես գայի, ինչպիսի բժիշկներ էլ ինձ փորձեին բուժել, մեկ է, ոչ մի բան չէր կարող ինձ օգնել: Սակայն, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիք: Վերջերս ես հանդիպեցի "Ալ-Ահլիի" նախագահի հետ, ով ինձ ասաց, որ ցանկանում է ինձ տեսնել ակումբի գործադիր պաշտոններից մեկում և ինձ առաջարկեց երեքամյա պայմանագիր: Ինձ շատ հաճելի էր լսել դա, քանի որ ընտանիքիս անդամներին շատ է դուր եկել Դուբայը: Կարող եմ նաև ասել, որ ես երջանիկ եմ այնտեղ: Ես ոչ մի բանի համար չեմ զղջում, քանի որ ես ունեցել եմ հիանալի կարիերա, հանդես եմ եկել մեծ ակումբներում, նվաճել եմ "Ոսկե գնդակ" տիտղոսը, և, վերջիվերջո, դարձել եմ աշխարհի չեմպիոն":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 522 | Added by: Hayk | Tags: Ոսկե գնդակ, իտալացի, La Gazzetta dello Sport, պաշտպան, Ֆաբիո Կանավարո, Դուբայ, արաբական | Rating: 5.0/1
Total comments: 0