Home » 2012 » Հունիս » 20 » Ֆաբիո Կապելլո. "Անգլիացիներն ինքնավստահ են"
07:36
Ֆաբիո Կապելլո. "Անգլիացիներն ինքնավստահ են"
 Անգլիայի ազգային ընտրանու երբեմնի գլխավոր մարզիչը երեկ արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում կրկին ինչ-որ ազգային հավաքական գլխավորել: Մասնագետը հրաժարվել է անգամ հայրենի Իտալիայի ազգային ընտրանին գլխավորելու երազանքից: "Ես արդեն ասել եմ ու էլի եմ ասում, որ չեմ ցանկանում դառնալ Իտալիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչը: Պետք է հաշվի առնել նաև իմ բավական պատկառելի տարիքը: Դիտելով իտալացիների ու իսպանացիների խաղը` ես համոզվեցի, որ մեր թիմը շատերից էլ ուժեղ է: Իտալիան բավական լավ թիմ ունի: Եթե ֆրանսիացիներն ավելի շատ ստեղծագործ են, ապա անգլիացիներն ինքնավստահ են: Շատ ուրախ եմ, որ Իտալիան խաղալու է հենց անգլիացիների դեմ",- ասել է իտալացին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 366 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0