20:07 Ֆաբիո Կապելլո․ "Հոջսոնին հեշտ չի լինի․․․" | |
Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն խոսել է բրիտանացի մասնագետ Ռոյ Հոջսոնի՝ Անգլիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ դառնալու մասին, ինչպես նաև ասել է, որ Հոջսոնին դեռ շատ արգելքներ են սպասվում։ Բրիտանական հեղինակավոր Guardian պարբերականը մեջբերում է իտալացի մասնագետի խոսքերը․ "Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը սովորական մարզիչ լինելուց բացի պետք է նաև լինի կոլլեկցիոներ, քանի որ նա 200-ից ավելի ֆուտբոլիստներից պետք է ընտրի լավագույն 11-ին, ովքեր լավագույններն են իրենց դիրքերում։ Պետք է նաև հաշվի առնել ֆուտբոլիստների մարզավիճակները, նրանց համագործակցությունը խաղադաշտում, ինչպես նաև վնասվածք ստանալու հավանականությունը։ Մինչև ԵՎՐՈ 2012 շատ քիչ ժամանակ է մնացել, իսկ Հոջսոնն այդ ընթացքում պետք է բոլորին իր աչքի տակով անցկացնի ու ընտրի լավագույններին"։
| |
|
Total comments: 0 | |