Home » 2011 » Սեպտեմբեր » 2 » Ֆաբիո Կապելլո. "Ռունիի համար խնդիրներ չեն կարող լինել"
17:17
Ֆաբիո Կապելլո. "Ռունիի համար խնդիրներ չեն կարող լինել"
 Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն ԵՎՐՈ 2012-ի խմբային փուլի շրջանակներում այսօր երեկոյան Բուլղարիայի ընտրանու հետ կայանալիք խաղից առաջ Ուեյն Ռունիի հետ կապված անհանգստություններ չունի: Հեղինակավոր Тribalfootball պարբերականը մեջբերում է իտալացի մասնագետի խոսքերը. "Եթե մրցակիցը նախընտրում է խաղալ անհատապես հարձակվողի դեմ, դա իսկապես կարող է խնդիրներ առաջացնել, բայց ոչ թե Ռունիի համար, այլ՝ մրցակցի: Հիմա Ուեյնը լավ մարզավիճակում է: Դուք ինքներդ կարող էիք դրանում համոզվել "Արսենալի" հետ կայացած խաղի ժամանակ: Նա մեզ համար շատ կարևոր դեր է խաղում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 379 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0