Home » 2012 » Մարտ » 23 » Ֆաբիո Կոենտրաու. "Մամուլն ինձ ոչնչացրեց"
21:30
Ֆաբիո Կոենտրաու. "Մամուլն ինձ ոչնչացրեց"
 Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի եզրային Ֆաբիո Կոենտրաուն վերջապես հանդիպել է լրագրողների հետ այն դեպքից հետո, երբ նրան տեսել էին ծխախոտը ձեռքին՝ թաքնված պատի ետևում: Հեղինակավոր Record պարբերականը մեջբերում է պորտուգալացի եզրայինի խոսքերը. "Այդ պատահարը տեղի է ունեցել իմ ծննդյան օրը: Ամեն ինչ պատահաբար է ստացվել: Ես շատ եմ հիասթափվել, քանի որ դրա մասին մամուլն այնպիսի բաներ գրեց, որ մեղմ ասած ինձ ոչնչացրեց: Ինձ ուղղված բոլոր մեղադրանքներն անհիմն եմ համարում: Ես իսկական պրոֆեսիոնալ եմ: Միշտ էլ փորձում եմ ամեն ինչ անել ի օգուտ թիմի, այդ պատճառով պետք չէ իմ պրոֆեսիոնալ լինելը հարցականի տակ դնել այդ դեպքից հետո: Մարդիկ անկատար չեն և նաև սխալվում են":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 494 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0