Home » 2011 » Օգոստոս » 27 » Ֆաբրեգաս. "Բարսելոնա" եմ եկել խաղամակարդակս բարձրացնելու համար"
20:14
Ֆաբրեգաս. "Բարսելոնա" եմ եկել խաղամակարդակս բարձրացնելու համար"

 Կատալոնական "Բարսելոնայի" նորեկ Սեսկ Ֆաբրեգասը իր երկրորդ մամուլի ասուլիսն է տվել, ինչ տեղափոխվել է կատալոնական գրանդի կազմը: Իսպանացին հույս է հայտնել, որ նոր մրցաշրջանում կատալոնական գրանդը կրկին կկարողանա բազմաթիվ տիտղոսներ նվաճել, ինչպես անում էր նախորդ երեք մրցաշրջաններում: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է կատալան կիսապաշտպանի խոսքերը. "Ես տեղափոխվել եմ "Բարսելոնա", որպեսզի խաղամակարդակս բարձրացնեմ, պայքարեմ ու, իհարկե, նորանոր տիտղոսներ նվաճեմ: Վերջին տարիներին ակումբը հիանալի է ելույթ ունեցել և բազմաթիվ տիտղոսներ է նվաճել, սակայն այդ ժամանակ ես այստեղ չէի, և քանի որ միայն հիմա եմ կարողացել միանամ ակումբին, տեղափոխությանս համար շատ ուրախ եմ: Նախորդ մրցաշրջանում ցուցադրած աստվածային ֆուտբոլի համար ցանկանում են շնորհավորել "Բարսայի" բոլոր ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին: Հույս ունեմ, որ դեռ շատ ու շատ տիտղոսներ կնվաճենք միասին: Կազմը հիանալի ֆիզիկական տվյալներ ունի և յուրաքանչյուր խաղում բոլորը խաղադաշտ են դուրս գալիս իրենց ուժերի առավելագույն չափով խաղ ցուցադրելու համար, այդ պատճառով բոլորս էլ խաղում ենք մինչև գլխավոր մրցավարի սուլիչը: Կարևորն այն է, որ այստեղ բոլորը միմյանց վստահում են, և ես մի բան է հասկացել, որ այստեղ բոլորը շատ համեստ են: Անձամբ ես ծանոթ եմ "Բարսայի" բոլոր ֆուտբոլիստների գրեթե 90%-ի հետ, այդ պատճառով խաղադաշտում շատ լավ ենք հասկանում: Լինելով այս հզոր ակումբի մի մասնիկը` ես մեծ հաճույք եմ զգում: Մադրիդի "Ռեալի" հետ կայացած "Սուպերգավաթային" երկրորդ խաղում երբ խաղադաշտ դուրս եկա, խաղընկերներս ինձ մի քանի փոքրիկ հուշումներ կատարեցին, որից հետո ես արագ ընտելացա խաղի արագությանը: Ես շատ հեշ կարողացել եմ ընկերանալ բոլորի հետ և մեծ երջանկություն եմ զգում":
Վերջում բոլորիդ հիշեցնենք, որ Ֆաբրեգասը "Բարսելոնայի" հետ արդեն կարողացել է նվաճել 2 տիտղոս` Իսպանիայի և Եվրոպայի "Սուպերգավաթները":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 424 | Added by: Hayk | Tags: կազմ, ՈՒԵՖԱ, սուպերգավաթ, մամուլի ասուլիս, Ռեալ Մադրիդ, տիտղոս, Սեսկ Ֆաբրեգաս, Բարսելոնա, նորեկ, գրանդ | Rating: 5.0/2
Total comments: 0