Լոնդոնի "Արսենալի" կատալան ավագ Սեսկ Ֆաբրեգասը չի մասնակցել իր թիմի մարզմանը, որը պատրաստվում է շրջագայության Ասիայով. այս մասին հայտնում են իսպանական լրատվական կայքերը։ Սեսկը հրաժարվել է մասնակցել խմբակային մարզմանը, սակայն մարզվել է անհատական մարզադահլիճում։ Այսպիսով՝ իսպանացին ցանկանում է ցույց տալ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին, որ չի ուզում մնալ "Արսենալում"։ Ավելի վաղ Ֆաբրեգասը մի քանի անգամ խոսել է Վենգերի հետ և հայտնել "Բարսելոնա" տեղափոխվելու իր ցանկությունը։ Աշխարհի 2010թ. չեմպիոնը չի ցանկանում մասնակցել նաև Ասիական շրջագայությանը, որը մեկնարկում է հուլիսի 10-ին։
|