Ինչպես հաղորդում է իսպանական Marca պարբերականը, Լոնդոնի "Արսենալի" կատալան կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը որոշում է կայացրել վաճառել Լոնդոնի իր տունը՝ նման քայլով ստիպելով Վենգերին վերջապես վաճառել իրեն: Ինչպես նշում է պարբերականը, Ֆաբրեգասը մոտ օրերս պետք է հանդիպի "Արսենալի" ղեկավարության հետ:
Բացառված չէ, որ կիսապաշտպանը չի մասնակցի "Արսենալի" առաջին
նախապատրաստական հավաքին, որը կսկսվի երեքշաբթի օրը: Հիշեցնենք, որ "Արսենալը" մերժել է "կապտանռնագույնների" 35 մլն-անոց առաջին առաջարկը:
|