Home » 2012 » Մայիս » 27 » Ֆաբրեգասը վնասվածք է ստանում ոչ ճիշտ ժամանակին
14:04
Ֆաբրեգասը վնասվածք է ստանում ոչ ճիշտ ժամանակին
 Իսպանական AS պարբերականը տեղեկացնում է, որ կատալոնական "Բարսելոնայի" երիտասարդ կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, ով Իսպանիայի "Արքայական գավաթի" եզրափակչի ժամանակ` Բիլբաոյի "Ատլետիկի" հետ կայացած խաղում, վնասել է ոտքի ետին հատվածի մի քանի մկանները, չի կարող մասնակցել որևէ մարզման 7-10 օր ժամանակահատվածով: Հաղորդվում է, որ այսօր կայացած ամբողջական բուժզննումը ցույց է տվել, որ Ֆաբրեգասի մոտ ամեն ինչ էլ ավելի լուրջ է, և ֆուտբոլիստը հաստատ չի մասնակցի "ԵՎՐՈ 2012"-ից առաջ Չինաստանի ազգային ընտրանու հետ կայանալիք ընկերական հանդիպումնանը, որը կկայանա հունիսի 3-ին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 482 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0