Իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, ով Լոնդոնի "Արսենալից" արդեն
տեղափոխվել է իսպանական "Բարսելոնա" և այսօր նույնիսկ Մադրիդի "Ռեալի" դեմ խաղում կարող է իր նորամուտը նշել "կապտանռնագույն" մարզաշապիկով, ներողություն է խնդրել լոնդոնյան
ակումբի երկրպագուներից իր վատ պահվածքի համար: "Ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ ոչինչ չկարողացա ասել
երկրպագուներին: Վերջին երկու ամիսների ընթացքում ակումբն ինձ չէր
թույլատրում շփվել մամուլի հետ: "Արսենալի" կազմում ես անց եմ կացրել 8 հրաշալի ու անմոռաց
տարի: Ես շատ տխուր եմ, սակայն կյանքը շարունակվում է երկրպագուների համար: Վստահ եմ, որ
բացատրվելու հնարավորություն ես դեռևս կունենամ: Եթե "Արսենալի"
երկրպագուներից որևէ մեկն իր վերաբերմունքն իմ նկատմամբ փոխի, ապա ես
հիասթափություն կապրեմ: Երկրպագուների սերը վաստակելու համար ինձնից շատ
ժամանակ պահանջվեց և ես չեմ ցանկանում կորցնել այն: Ես երախտապարտ եմ բոլորին:
Երբեք չեմ մոռանա այն ամենն, ինչ նրանք արել են ինձ համար: Ես ինձ
ամբողջովին նվիրել եմ "Արսենալին", իսկ երկրպագուները դա զգացել են ու սիրել են ինձ: Հուսով եմ` նրանք ըմբռնումով կմոտենան
իմ որոշմանը",-Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերել Sky Sports լրատվամիջոցը:
|