Home » 2012 » Դեկտեմբեր » 30 » Ֆալկանոն ինքնուրույն կորոշի իր ապագան
09:41
Ֆալկանոն ինքնուրույն կորոշի իր ապագան
 Մադրիդի "Ատլետիկոյի" գործադիր տնօրեն Միգել Անխել Խիլ Մարինը գեղեցիկ նոր խոսքեր է շռայլել "շերտավորների" առաջատար խաղացող Ռադամել Ֆալկաոյի հասցեին` ով իր հայրենի երկրում` Կոլումբիայում, արժանացել է "Տարվա խաղացող" մրցանակին: "Ֆալկաոն իրոք հոյակապ խաղացող է: Նա այս պահին էլ աշխարհի լավագույն խաղացողների հետ միևնույն մակարդակի վրա է գտնվում: Երբ գնում էինք նրան, գիտեինք` ռիսկի ենք գնում, քանի որ չափազանց մեծ գումար էինք հատկացրել այդ տրանսֆերի համար: Փառք Աստծո, ամեն բան լավ ստացվեց: Ինչ վերաբերում է նրա ապագային, ապա կարծում եմ` Ռադամելն արդեն իսկ արժանացել է այն բանին, որ ինքնուրույն որոշի, թե ինչ է ցանկանում: Ֆալկանոն ինքը կորոշի իր ապագան",- ասել է "Ատլետիկոյի" գործադիր տնօրենը` ինչին ի պատասխան, ֆուտբոլիստը հայտարարել է, որ երջանիկ է "Ատլետիկոյում" և ինքը ոչ մի տեղ դեռ չի գնա:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 581 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0