Home » 2012 » Օգոստոս » 15 » Ֆալկաո. "Ինչո՞ւ պետք է ուշ ժամի խաղանք. ես քնել եմ ուզում"
14:04
Ֆալկաո. "Ինչո՞ւ պետք է ուշ ժամի խաղանք. ես քնել եմ ուզում"
 Մադրիդի "Ատլետիկոյի" կոլումբիացի խաղացող Ռադամել Ֆալկաոն հետևել է իր գլխավոր մարզչի օրինակին ու հանդես է եկել դժգոհությամբ` բողոքելով այն ծանր հանգամանքից, որ իրենք ստիպված են "Լևանտեի" հետ խաղալ կիրակի օրը, այն էլ ուշ երեկոյան` 23:00-ին: "Դժվար է ընմբռնել, թե ինչու մենք պետք է այդքան ուշ խաղանք: Կիրակի օրը այդ ժամին ես գրեթե միշտ արդեն քնած եմ լինում: Մարդիկ աշխատանքի են լինելու հաջորդ օրը: Գեղեցիկ ու դինամիկ ֆուտբոլ խաղալու համար վատ ժամ է ընտրված: Երեխաներն ընդհանրապես չեն կարող խաղադաշտ գալ, քանի որ արդեն շատ ուշ է: Հուսով եմ` նման բան այլևս չի լինի: Մենք ցանկանում ենք, որ մեր մարզադաշտ գան որքան հնարավոր է շատ երկրպագուներ: Ինչ վերաբերում է Եվրոպայի Սուպերգավաթի շրջանակներում "Չելսիի" հետ տեղի ունենալիք հանդիպմանը, ապա դրա մասին դեռևս շատ վաղ է խոսելը",- ասել է հարձակվողը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 384 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0