Մադրիդի "Ատլետիկոյի" կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, դիտելով երեկ կայացած "Բարսելոնա"-"Բայեր" հանդիպումը, հանդես է եկել բավականին հետաքրքիր հայտարարությամբ. "Ես չեմ կարող հավատալ, որ այդ հանդիպումը "Չեմպիոնների լիգայի" շրջանակներում էր կայանում: Ինձ ողջ խաղի ընթացքում թվում էր, թե ես ֆուտբոլ եմ դիտում PlayStation-ով: Մեսսին խաղում էր ինչպես համակարգչային խաղերում. նրան անհնար է կանգնեցնել",- ասել է կոլումբիացի խաղացողը:
|